Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քոչարյանի գործերն այնքան վատ են, որ Ստեփանակերտից ԱԱԾ աշխատակիցներ է բերել դատարան». Տիգրան Գրիգորյան

03:20, հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ.
«Քոչարյանի գործերն այնքան վատ են, որ Ստեփանակերտից ԱԱԾ աշխատակիցներ է բերել դատարան». Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանի գործերն այնքան վատ են, որ ստիպված Ստեփանակերտից ԱԱԾ աշխատակիցներ է բերել դատարան, որոնք նաև կես դրույքով սադրիչ էին աշխատում մեր ցույցերի ժամանակ: Փաստորեն` ստեփանակերտյան չեկիստների պատկերացմամբ Քոչարյանի դատին մասովկա լինելն Ազգային անվտանգության ծառայության կարևորագույն գործառույթներից է:
     Հ.Գ. Արա, դե գոնե այնպիսի մարդկանց ուղարկեք, որ դեռ պալիտ չեն եղել էլի ... էս ի՞նչ մարդիկ են, ոչ մի բան նորմալ չեն կարողանում անել...»:

| | |
10939 | 0
Facebook
COMMENT.am