Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քոչարյանականները 12 տարեկան տղայի ձեռքից գողացել են դրոշը և լուր տարածել, թե վաճառել է». ցուցարար

16:35, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
«Քոչարյանականները 12 տարեկան տղայի ձեռքից գողացել են դրոշը և լուր տարածել, թե վաճառել է». ցուցարար

«Քոչարյանականները երեկ 12 տարեկան երեխայի ձեռքից գողացել են «դուխով» դրոշը և լրատվականներով լուր տարածել, թե 5000 դրամով վաճառել են»,- դատարանի բակում հայտարարեց Քոչարյանի դեմ պայքարող քաղաքացիներից մեկը: «Երեխան պատմեց, թե ինչպես են խլել ձեռքից և տարել: Սկզբից գումար են առաջարկել, չի վերցրել, հետո գողացել են»,- պատմում էր նա՝ պնդելով, որ դա ակնհայտ սուտ է:

Նշենք, որ այսօր որոշ լրատվամիջոցներ հրապարակել էին տեղեկություն, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարող մարդիկ, ովքեր վերջինի աջակիցներին մեղադրում են ծախված լինելու մեջ, իրենք են «ծախվել» 5000 դրամով՝ վաճառելով իրենց դրոշը:

Հավելենք, որ դատարանի բակում կրքերը շարունակում են լարված մնալ:

| | |
1913 | 0
Facebook