Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կա՛մ Գասպարիին բռնեք, տարեք, կա՛մ՝ թողեք ներս մտնի, ջոկողություն մի՛ արեք». ցուցարարները՝ ոստիկաններին

14:00, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
«Կա՛մ Գասպարիին բռնեք, տարեք, կա՛մ՝ թողեք ներս մտնի, ջոկողություն մի՛ արեք». ցուցարարները՝ ոստիկաններին

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով փորձում էր մոտք գործել դատարան, որտեղ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, նշեց, որ ուզում է արձանագրել մի կարևոր հանգամանք, այն, որ ոստիկանությունը կողմնակալություն է ցուցաբերում՝ ապահովելով միայն Քոչարյանի կողմնակիցներիի մոտքը դատարան: «Ես տեսա, թե ինչպես 10 հոգի ներս մտան»:

Քոչարյանի դեմ պայքարող ցուցարարները տեղեկացրեցին, որ իրենցից 6 հոգի ներս են մտել, սակայն պահանջեցին, որ Գասպարին նույնպես ներս մտնի: Ոստիկանների կողմից արձագանք չստանալով՝ Վարդգես Գասպարին պառկեց գետնին՝ այդպիսով արտահայտելով իր բողոքը: Ոստիկանները նրան ոտքի կանգնեցրեցին, սակայն նա բղավում էր՝ թույլ չտալով դիպչել իրեն:

«Ուրեմն՝ կա՛մ Գասպարիին բռնեք, տարեք, եթե վտանգավոր մարդ է, կա՛մ հակառակն արեք, թողեք մտնի, ջոկողություն մի՛ արեք, էս մարդուն ինֆարկտի մի՛ հասցրեք»,- ոստիկանների վրա բարկացավ ցուցարարներից մեկը:

Քիչ անց դատարան մտավ նաև Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը:

4131 | 0
Facebook