Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեկնարկում է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը

13:40, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
Մեկնարկում է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը

Մայիսի 15-ից 16-ը Նորագավիթի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի կունենա սուսերամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքները ներկայացնող մարզիկ-մարզուհիներ:

Առաջնության մեկնարկային օրը կմրցեն խոցասուսեր տղաները և ճկասուսեր աղջիկները, իսկ մայիսի 16-ին՝ ճկասուսեր տղաները, խոցասուսեր աղջիկները և թրասուսեր տղաները:

Առաջնության արդյունքներով ձևավորված սուսերամարտի ՀՀ հավաքականը մայիսի 28-ից հունիսի 1-ը կմասնակցի Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալիք Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը:

| | |
424 | 0
Facebook