Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ Մամեդյարովը լարված էր». Արսեն Խառատյան

12:30, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ Մամեդյարովը լարված էր». Արսեն Խառատյան

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի արտգործնախարարի հայ լրագրողներին տված հարցազրույցի ոճը սոցիալական ցանցերում գնահատվում է որպես անհարգալից վերաբերմունք: Անկեղծ ասած ես այս հարցազրույցում անհարգալից շատ բան չտեսա, թերևս միայն այն բացառությամբ, որ սարկազմով խորհուրդ էր տալիս գնալ կարդալ մեր սահմանադրությունը: Այստեղ ավելի շատ տարիներ շարունակվող մանիպուլյատիվ տեքստն էր, թե` աղքատ եք, կորցնում եք, Արցախը պահելով ոչինչ չեք ստանում, իսկ մենք ձեզ շարունակում ենք իզոլացնել: Մամեդյարովը գուցե կարծում է, թե հայ հանրությունն այս ուղերձներից պիտի երկմտի ու թերևս մոռացել է 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին մեր հավաքական կամքի փառահեղ դրսևորումը, ինչը` հետհեղափոխական Հայաստանում անհամամեմատ ավելացել է: Այս կարճ հարցուպատասխանից ինձ մոտ տպավորություն ստեղծվեց նաև, որ նախարարը լարված էր, ինչը գուցե մի կողմից պայմանավորված է այսպիսի բրիֆինգային ֆորմատով մեր լրագրողների հետ Մամեդյարովի առաջին անգամ շփվելու իրողությամբ: Գուցե նաև ընդհանուր նյարդային վիճակ է Բրյուսելիում ԵՄ-Ադրբեջան բանակցություններում ձախողելու պատճառո՞վ: Անկախ ամեն ինչից ես դրական եմ գնահատում ադրբեջանցի պաշտոնյայի հետ ուղիղ հաղորդակցման այս փորձը և հույս ունեմ, որ սա առաջիկայում պարբերական բնույթ կստանա: Մի խորհուրդ միայն, եթե մեր ադրբեջանցի գործընկերներն իրոք ուզում են ուղիղ խոսել հայերի հետ, ապա պետք է լրջորեն վերանայեն ասելիքի տեքստն ու ոճը»:

| | |
1852 | 0
Facebook
COMMENT.am