Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՔԾ-ի պատասխանը միայն գործընթացի սկիզբն է ազդարարում, ոչ թե` ավարտը». Սուրեն Սահակյան

12:15, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
«ՀՔԾ-ի պատասխանը միայն գործընթացի սկիզբն է ազդարարում, ոչ թե` ավարտը». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան ՀՔԾ որոշումը մեկնաբանելու լրագրողների խնդրանքներին, հայտնեմ, որ մենք, ցավոք, դեռևս չենք ստացել ՀՀ գլխավոր դատախազին, ԱԺ նախագահին, ԱԺ երեք խմբակցություններին հղված մեր դիմումների պաշտոնական պատասխանները։ Միայն այդ պատասխաննրեն ստանալու և դրանք վերլուծելու դեպքում հնարավոր կլինի պատկերացում կազմել, թե հարցը, ի վերջո, որ ուղղությամբ կշարժվի։ Բայց ուզում եմ վստահեցնել, որ այսպիսի պատասխանն ամենահավանականն էր ու այն միայն գործընթացի սկիզբն է ազդարարում, ոչ թե` ավարտը։ Սա մի գործընթաց է, որը, անկախ կողմերի կամքից, հանգեցնելու է լայն շրջանակի օրենսդրական փոփոխությունների, որոնք, հուսանք, առհավետ կլուծեն բիզնեսի և պետական կառավարման համակարգի տարանջատման խնդիրը։ «Քաղաքացու որոշում» կուսակցության արձագանքի համար, հավանաբար, կընտրվի դրա համար ամենահարմար՝ ասուլիսի տարբերակը։ Այն տեղի կունենա պատասխաններն ստանալուց հետո առավելագույնը՝ երկրորդ օրը»։

| | |
1457 | 0
Facebook