Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կրկին «յուղոտ պաշտոնի» նշանակում՝ ՊԵԿ-ում. Մաշադյանի մտերիմը՝ Արագածոտնի հարկայինի պետ. «Ժամանակ»

09:15, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
Կրկին «յուղոտ պաշտոնի» նշանակում՝ ՊԵԿ-ում. Մաշադյանի մտերիմը՝ Արագածոտնի հարկայինի պետ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հեղափոխությունից հետո և առ այսօր էլ ՊԵԿ-ում աղմկահարույց նշանակումները շարունակվում են։ ՊԵԿ հնաբնակներից Ռաֆիկ Մաշադյանը շարունակում է ապահովել իր մտերիմների, ազգականների ու յուրայինների առաջխաղացումը։

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ օրերս Մաշադյանի մտերիմ Արտաշ Նազարյանը նշանակվել է Արագածոտնի մարզի հարկայինի պետ։ Նա նախկինում եղել է ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի «նապարնիկը». Մաշադյանը ժամանակին հենց նրանց էր վստահում «յուղոտ ստուգումները», որոնք ենթադրում էին նաև «յուղոտ կաշառքներ» տնտեսվարողների, խոշոր բիզնեսի կողմից»։

Մանրամասները՝ թերթի համարում:

3133 | 0
Facebook