Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պլաստիկե աղբ է հայտնաբերվել Մարիանյան իջվածքի հատակին

02:05, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
Պլաստիկե աղբ է հայտնաբերվել Մարիանյան իջվածքի հատակին

Ամերիկացի հետազոտող Վիկտոր Վեսկովոն իջել է աշխարհի ամենացածր կետը՝ Մարիանյան իջվածք՝ սահմանելով միայնակ սուզման ռեկորդ, գրում է LiveScience-ը: Five Deeps արշավախմբի շրջանակներում վերջին 3 շաբաթում նա կատարել է 3 իջեցում Մարիանյան իջվածքի շրջանում: DSV Limiting Factor սուզանավը 3,5-4 ժամում հասել է 10927 մ խորության: Ըստ Վեսկովի՝ Խաղաղ օվկիանոսի հատակում ցուրտ է, խաղաղ ու անխռով:

Սուզման արդյունքում նրան հաջողվել է հայտնաբերել խեցգետնանմանների 4 նոր տեսակ: Նա նաև ականատես է դարձել, թե ինչ աստիճանի է աղտոտված բնությունը: Չելենջերի անդունդի հատակին նա տեսել է պլաստիկե տոպրակներ ու կոնֆետների թղթեր:

12750 | 0
Facebook