Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սարդ մարդու շորերով երեխան ցած է նետվել 8-րդ հարկից ու ողջ մնացել

21:10, երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ.
Սարդ մարդու շորերով երեխան ցած է նետվել 8-րդ հարկից ու ողջ մնացել

Թբիլիսիում 4 տարեկան երեխան ողջ է մնացել 8-րդ հարկից ընկնելուց հետո: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները: Ըստ տեղեկությունների՝ նրա վիճակը գնահատվում է բավարար, նա ստացել է բազմաթիվ տրավմաներ ու սալջարդեր: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի Գլդանի շրջանում: Երեխան, ով հագած է եղել Սարդ մարդու համազգեստ, ընկել է բազմահարկի պատուհանից: Ենթադրվում է, որ տղան ինքն է ցած նետվել՝ փորձելով կրկնել սիրված հերոսի հնարքները:

Երեխան տատիկի տանն է եղել, ով կարծել է, թե թոռնիկը խաղում է սենյակում և տեղի ունեցածի մասին իմացել է հարևաններից:

Հաղորդվում է, որ երեխայի կյանքը փրկել է շենքի տակ խաղողի վազով կառուցված ծածկը:

9870 | 0
Facebook