Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ.

Միջազգային

Հայտնի է Սարգիս Ադամյանի նոր ակումբը

20:10, երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ.
Հայտնի է Սարգիս Ադամյանի նոր ակումբը

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ» ակումբում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

25-ամյա Ադամյանը «Հոֆենհայմ» է տեղափոխվում երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Յան Ռեգենսբուրգ» ակումբից։

Ադամյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Նրա տրանսֆերն արժեցել է մոտ 1,5 մլն եվրո։

Նշենք, որ Ադամյանն այս մրցաշրջանում մասնակցել է երկրորդ Բունդեսլիգայի 32 հանդիպման` դառնալով 15 գոլի հեղինակ:

| | |
1082 | 0
Facebook