Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խուան Գուայդոն ԱՄՆ-ին օգնության է կանչել

17:45, երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ.
Խուան Գուայդոն ԱՄՆ-ին օգնության է կանչել

Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն բացահայտ կերպով, նամակի միջոցով, դիմել է ԱՄՆ-ի օգնությանը: Գուայդոն շարունակում է պայքարել երկրում նոր ընտրությունների անցկացման համար: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Երկուշաբթի օրը Գուայդոյի՝ ԱՄՆ-ին ուղղված նամակի հրապարակումից հետո, ԱՄՆ-ում Վենեսուելայի արտակարգ և լիազոր դեսպան Կառլոս Վեքհիոն ԱՄՆ Հարավային հրամանատարության և Գուայդոյի ներկայացուցիչների հանդիպման խնդրանքով դիմել էր ԱՄՆ-ին:

Նշենք, որ շաբաթ Գուայդոն ասել էր, որ Վենեսուելայում արդեն տեղի է ունեցել դրսից «միջամտություն», բայց ոչ թե ԱՄՆ-ի, այլ Կուբայի կողմից, որն աջակցում է Մադուրոյի կառավարությանը:

5121 | 0
Facebook