Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ խոսեց դատարանում

16:20, երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ.
Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ խոսեց դատարանում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը: Դատավարության ժամանակ առաջին անգամ խոսեց նաև ՀՀ երկրորդ նախագահը՝ հայտարարելով, որ իր գործի հետ կապված կողմնակալ մոտեցում կա: Ըստ Քոչարյանի՝ նախաքննության ժամանակ, երբ մարդիկ հարցաքննվում էին, տեսնելով, որ իրենց ուզած պատասխանը չկա, հաջորդ հարցը չէին տալիս:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է նաև, որ 2008 թվականի փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայության՝ Ոստիկանությանն ուղղված նամակը քննիչը և դատախազը թաքցրել են։ Նամակը հիմք էր հանդիսացել Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների համար։

Քոչարյանը հավելել է, որ փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ը 300-350 էջ հավաքված նյութեր բացակայում են։

«Եվս մեկ փաստ՝ այս ամբողջ ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունից հարցաքննվել է միայն մեկ անձ»,- ասել է Քոչարյանը:

Տեսանյութը՝ Factor.am-ի
Տեսանյութը՝ Aysor.am-ի

| | |
11878 | 1
Facebook