Սուդանի մայրաքաղաք Խարթումում տեղի ունեցած բախումների հետևանքով ցուցարարներից 6, իսկ անվտանգության ուժերից 1 հոգի զոհվել է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նրանք զոհվել են հրազենային կրակից՝ ռազմական ստորաբաժանման մոտ, որտեղ պահանջել են լիարժեք քաղաքացիական կառավարություն ձևավորել:
Ցուցարարները կատարվածի պատասխանատվությունը վերագրում են զինվորներին, իսկ բանակն այդ հարցում մեղադրում է «անհայտ տարրերին»:
Նշենք, որ Սուդանն անցյալ ամսվանից, նախագահ Օմար ալ-Բաշիրի հրաժարականից հետո, գտնվում է անցումային կառավարության ղեկավարության տակ: