Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչ ոք ինքնագլուխ որոշումներ չի կայացնելու»․ Ջուլֆալակյան

15:00, երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ.
«Ոչ ոք ինքնագլուխ որոշումներ չի կայացնելու»․ Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն անդրադարձել է Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի հայտարարությանն այն մասին, որ իրեն չեն ցանկանում տեսնել հավաքականում։

«Միգուցե տվյալ անձնավորությունը շոուի ու լայքեր հավաքելու համար արտահայտվում է՝ չպատկերացնելով դրա իմաստը։ Հարցեր կան, որ պետք է պատասխաններ ստանան, խիստ պատասխաններ։ Ցանկացած մարզիկ ունի պարտականություններ ու իրավունքներ։ Սկսենք այդտեղից։ Ինչ-որ ըմբիշ իրեն դնում է անհասանելի հզոր ըմբիշի տեղ, ով ունի 2 մեդալ և քննադատում է տասնյակ մեդալներ ձեռք բերած ըմբիշներին, ովքեր մարզվում են հավաքականում, մասնակցում ուսումնամարզական հավաքներին։ Նման մոտեցում երբևէ չի եղել ու չի լինի։ Քանի դեռ ես գլխավորում եմ հավաքականը, ոչ ոք ինքնագլուխ որոշումներ չի կայացնելու»,- նշել է Ջուլֆալակյանը։

Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։

| | |
1830 | 0
Facebook
COMMENT.am