Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լեզվի կոմիտեն` «սնանկանալ» բառի գրության մասին

20:35, երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ.
Լեզվի կոմիտեն` «սնանկանալ» բառի գրության մասին

ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է. «Իմացեʹք գրության ճիշտ ձևը, բայց հարուստ եղեʹք. «Սնանկանալ» նշանակում է՝ «սնանկ դառնալ, նյութական միջոցներից զրկվել»: Բայց մշտապես կարելի է հանդիպել այս բառի սխալ գրությանն ու արտասանությանը՝ ՍՆՆԿԱՆԱԼ ձևով: Բառի այս արտասանությունը կարելի է հանդիպել միայն բարբառներում, բայց միայն այդքանը: Մեկ անգամ ևս հիշենք, որ «սնանկ» բառի բայական ձևն է ՍՆԱՆԿԱՆԱԼ: Ա-ն անհարկի դուրս մի՛ նետեք: ՍՆԱՆԿ-ից ՍՆԱՆԿԱՆԱԼ-ը մեկ քայլ է, բայց դուք ո՛չ ՍՆՆԿԱՑԵՔ, ո՛չ ՍՆԱՆԿԱՑԵՔ: Հարստացե՛ք որքան կարող եք»:

3229 | 0
Facebook