Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.

Համացանց

«Չի կարելի թույլ տալ, որ այս կարգի մեխանիզմն աշխատի սխալ ուղղությամբ». Արման Աբովյան

19:05, երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ.
«Չի կարելի թույլ տալ, որ այս կարգի մեխանիզմն աշխատի սխալ ուղղությամբ». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցումային արդարադատության հիմնական նպատակն է ստեղծել մի համակարգ, որը, օգտագործելով որոշ մեխանիզմներ (հասարակական,պետական, իրավական և այլն), ավելի էֆեկտիվ կկարողանա կարգավորել երկրի իրավական պատասխանատվության դաշտը։ Իրականում` այս կարգի մեխանիզմներ պատմության մեջ օգտագործվել են բավականին հաճախ և ունեն թե՛ դրական, թե՛ բացասական պատմություն։ Օրինակ` երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական մի շարք պետություններ կիրառեցին անցումային արդարադատության մեխանիզմները, որպեսզի բացահայտեն այն մարդկանց, որոնք համագործակցում էին ֆաշիստների հետ և հետագայում ենթարկեցին այդ մարդկանց տարատեսակ պատիժների (քրեական պատասխանատվությունից մինչև լյուստարացիա): Բացասական օրինակներից է ԽՍՀՄ-ում 20-րդ դարի 20-30-ական թվականներին կիրառված անցումային արդարադատության այսպես կոչված` «տրոյկաները», այս դեպքում հետևանքները շատ ծանր էին։ Այդ «տրոյկաների» որոշումներով միլիոնավոր մարդիկ աքսորվեցին կամ գնդակահարվեցին։ Ասածս այն է, որ անցումային արդարադատությունը շատ, շատ, շատ յուրահատուկ մեխանիզմ է և պետք է շատ զգույշ մոտենալ մեխանիզմներին և նպատակներին, քանզի չի կարելի թույլ տալ, որ հանկարծ այս կարգի մեխանիզմը հանկարծ աշխատի սխալ ուղղությամբ»։

| | |
1880 | 0
Facebook