Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հեմոդիալիզի գնումների հայտնի քրեական գործում շրջանառվում է նաև Սամվել Ալեքսանյանի անունը. «168 ժամ»

09:40, երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ.
Հեմոդիալիզի գնումների հայտնի քրեական գործում շրջանառվում է նաև Սամվել Ալեքսանյանի անունը. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) հեմոդիալիզի գնումների հայտնի գործընթացում, պարզվում է, շրջանառվում է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը:

Այն երկու ՍՊԸ-ներից մեկը, որոնց նկատմամբ ապրիլի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, 168.am-ին հասած հավաստի տեղեկություներով՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունն է: Հիշեցնենք, այս երկու ընկերությունների նկատմամբ քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել արհեստականորեն համապատասխանեցված տեխբնութագրերով արված ստվերային գործարքները գնումների գործընթացում:

Արդյունքում՝ հեմոդիալիզի սարքավորումների ձեռքբերման մրցույթներն իրականացվել են 3 բժշկական հաստատությունների իրական կարիքներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրերով»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3527 | 0
Facebook