Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հիտլերն էլ կարար քաղբանտարկյալ կոչվել. «Հրապարակ»

09:35, երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ.
Հիտլերն էլ կարար քաղբանտարկյալ կոչվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչո՞վ կբացատրեք, որ Քոչարյանի գործով դատավորները հրաժարվում են նրա գործը քննելուց՝ հարցրինք երբեմնի լրագրող, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին։ «Դատավորներին հարցրեք»: Դուք, որպես ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի անդամ, չունե՞ք որեւէ բացատրություն, մանավանդ որ երկար տարիներ, որպես լրագրող, զբաղվել եք այդ կարգի խնդիրներով։ «Դատավորներին հարցրեք»:

Քաղաքական մոտիվացիա չկա՞ այստեղ։ «Քաղաքական խնդրի՞ հետ գործ ունենք, իրավական խնդրի հետ գործ ունենք»: Դե, ոմանք կարծում են, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Քոչարյանի հանդեպ։ «Դուք է՞լ եք այդպես կարծում»: Այո, կալանքի մասով կարծում եմ, որովհետև ոչինչ չէր խանգարում, որ գրավի դիմաց բաց թողնեին։ «Շնորհավորում եմ Ձեզ։ Հիտլերն էլ կարար որպես քաղաքական հետապնդում համարեր իր նկատմամբ մոտեցումը»:

Մանրամասնեը՝ թերթի համարում:

3489 | 1
Facebook