Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ակտիվ քննություն. Մետրոպոլիտենի տնօրենը սպառնում է աշխատակիցներին. «Ժամանակ»

09:25, երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ.
Ակտիվ քննություն. Մետրոպոլիտենի տնօրենը սպառնում է աշխատակիցներին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Երևանի մետրոպոլիտենի աղմկահարույց գործը, որին մենք անդրադարձել էինք, և որից հետո ԱԱԾ-ն ստուգումներ սկսեց ու քրեական գործ հարուցեց չարաշահումների փաստով, ակտիվ քննության փուլում է։ ԱԱԾ-ն այս օրերին հարցաքննության է կանչում տարբեր վկաների, մետրոպոլիտենի աշխատողների։

Մեր տեղեկություններով, սակայն, հատկապես մետրոպոլիտենի պատասխանատու աշխատողները, որոնք բավականին ինֆորմացիայի են տիրապետում, կաշկանդված են, քանի որ մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը բոլոր աշխատողներին ստիպում է ԱԱԾ հարցաքննության գնալ բացառապես իր փաստաբանի հետ և զգուշացնում ու սպառնում է ոչինչ չխոսել։

Եվ իրապես, աշխատողներն ԱԱԾ-ում կաշկանդվում են Յայլոյանի փաստաբանի ներկայությամբ ցուցմունք տալ ու հայտնել իրենց իմացածը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

3564 | 0
Facebook