Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Alibaba-ի հիմնադիրը խուրհուրդ է տվել, թե շաբաթական քանի անգամ պետք է սիրով զբաղվել

01:10, երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ.
Alibaba-ի հիմնադիրը խուրհուրդ է տվել, թե շաբաթական քանի անգամ պետք է սիրով զբաղվել

Չինացի միլիարդատեր Ջեք Ման՝ Alibaba-ի հիմնադիրը, մի քանի խորհուրդ է տվել իր ընկերության աշխատակիցներին՝ անձնական կյանքի հետ կապված: Այս մասին հայտնում է Shanghaiist լրատվականը:

Ջեք Ման այդ խորհուրդները բարձրաձայնել է 15-րդ ամենամյա Ali Day-ի շրջանակներում, որտեղ հավաքվում են այդ տարի ամուսնացած այն զույգերը, որոնց ևʹ կինը, ևʹ տղամարդը աշխատում են Alibaba-ում:

Նա հիշեցրել է «996» մոդելը, որի համաձայն աշխատակիցները պետք է աշխատեն առավոտվա 9-ից մինչև երեկոյան 9՝ շաբաթը 6 օր և առաջարկել հայելային անդրադարձ կատարել դրան՝ դարձնելով 669: Այսինքն, ըստ Ջեքի Մայի՝ պետք է սիրով զբաղվել 6 անգամ շաբաթը վեց օր, ընդ որում՝ երկար: 9 թիվը չինարենում հնչում է անգլերեն long (երկար) բառի նման:

Նա նաև նորապսակներին կոչ է արել երեխաներ ունենալ, որպեսզի բարձրացվի ամուսնության արդյունավետությունը:

23426 | 0
Facebook