Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Միջազգային

Նոր կարծիք՝ Մխիթարյանի անվտանգության վերաբերյալ

23:45, երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ.
Նոր կարծիք՝ Մխիթարյանի անվտանգության վերաբերյալ

Ադրբեջանի հավաքականի նախկին հարձակվող Վագիֆ Ջավադովը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու մեկնել-չմեկնելու մասին։

«Եթե մեր երկիրը երաշխավորում է անվտանգությունը, ապա այդպես էլ կլինի։ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ մրջազգային խոշոր մրցաշարեր է ընդունել, որոնց մասնակցել են հայ մարզիկները։ Մենք երբեք մեր անվտանգության երաշխիքիների հետ կապված կասկածի առիթ չենք տվել, այդ պատճառով այս մասին խոսելու իմաստ չեմ գտնում։ Անգլիացիների բարձրացրած աղմուկն ինձ համար անհասկանելի է։ Թող չանհանգստանան նրա անվտագության համար»,- նշել է Ջավադովը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին՝ Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում»։

| | |
4137 | 0
Facebook