Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Սրբուկի եվրոտեսիլյան կերպարը և ֆրանսիացի դիզայների աշխատանքը

23:35, երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ.
Սրբուկի եվրոտեսիլյան կերպարը և ֆրանսիացի դիզայների աշխատանքը

Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում երեկ երեկոյան կայացել է «Եվրոտեսիլ-2019» երգի մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:

Արարողության ընթացքում 41 երկրների պատվիրակությունները անցել են «նարնջագույն» գորգով: Հայաստանի մասնակիցը՝ Սրբուհի Սարգսյանը, բացման արարողությանը ներկայացել է խորը բացվածքով սպիտակ կոստյումով: Նրա կերպարը բուռն քննարկումների առարկա է դարձել հայ հանրության շրջանում. ոմանք քննադատում են երգչուհու համարձակ կերպարը, ոմանք էլ իրենց աջակցությունն են հայտնում նրան:

Սրբուկը՝ «Եվրոտեսիլ-2019» երգի մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը
Սրբուկը՝ «Եվրոտեսիլ-2019» երգի մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը

Հետաքրքրական է, որ Սրբուհի Սարգսյանի հագուստի ոճը շատ նման է ֆրանսիացի դիզայներ Ստեֆան Ռոլլանի 2017 թվականի գարուն-ամառ հավաքածուի աշխատանքներից մեկին:

ֆրանսիական Stéphane Rolland բրենդի 2017 գարուն-ամառ հավաքածուից
ֆրանսիական Stéphane Rolland բրենդի 2017 գարուն-ամառ հավաքածուից

Նորաձևության քննադատները վերոնշյալ հավաքածուն նույնացրել են յուրօրինակ և նուրբ քանդակագործության հետ՝ դիզայների աշխատանքը համեմատելով աշխարհահռչակ քանդակարգործ Օգյուստ Ռոդենի աշխատանքների հետ: Ինքը՝ հեղինակն էլ, իր հավաքածուի մասին խոսելիս, ասել է, որ ոգեշնչվել է Միքելանջելոյի, Ռոդենի, Բրանկուզիի աշխատանքներով:

ֆրանսիական Stéphane Rolland բրենդի 2017 գարուն-ամառ հավաքածուից
ֆրանսիական Stéphane Rolland բրենդի 2017 գարուն-ամառ հավաքածուից

Տեղեկացնենք, որ «Եվրոտեսիլում» Սրբուկը Հայաստանը ներկայացնելու է «Walking Out» երգով, որի բառերը գրել է Գարիկ Պապոյանը, իսկ երաժշտությունը՝ Lost Capital-ը:

«Եվրոտեսիլ-2019» երգի մրցույթը կայանալու է մայիսի 14-18-ը, մասնակցելու է 41 երկրի ներկայացուցիչ։ Սրբուկը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 16-ին, առաջին համարի ներքո:

Սրբուկը՝ «Եվրոտեսիլ-2019» երգի մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը
Սրբուկը՝ «Եվրոտեսիլ-2019» երգի մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը

34010 | 0
Facebook