Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Հետաքրքիր է

Զուգարանում լքված նորածինը մեծացել է ու գտել իր իսկական ծնողներին

23:20, երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ.
Զուգարանում լքված նորածինը մեծացել է ու գտել իր իսկական ծնողներին

1986 թվականին Լոնդոնի Գաթվիք օդանավակայանի անմաքս առևտրի սրահի զուգարանում հայտնաբերվել էր ծածկոցի մեջ փաթաթված մի նորածին: Տեսքից դատելով՝ նա մոտ 10 օրական էր:

Զուգարանում լքված նորածինը մեծացել է ու գտել իր իսկական ծնողներին
Զուգարանում լքված նորածինը մեծացել է ու գտել իր իսկական ծնողներին

Մամուլի շնորհիվ նա բոլորին հայտնի է դարձել Հարի Գաթվիք անունով: Տղային որդեգրել ու մեծացրել են խորթ ծնողները՝ տալով Սթիվեն Հայդ անունը:

Այժմ նա 33 տարեկան է, ունի իր ընտանիքն ու երեխաները: Բայց նա իր ողջ գիտակից կյանքում երազել է իմանալ՝ ովքեր են իր կենսաբանական ծնողները: Հարիի համար շատ կարևոր է եղել ճանաչել իր արմատները:

Զուգարանում լքված նորածինը մեծացել է ու գտել իր իսկական ծնողներին
Զուգարանում լքված նորածինը մեծացել է ու գտել իր իսկական ծնողներին

15 տարի շարունակ նա որոնել է ծնողներին և վերջապես գտել՝ ծագումնաբանական անալիզների շնորհիվ: Սթիվենի մայրը, սակայն, արդեն մահացած է եղել, բայց հայրը ողջ է: Նա նաև պարզել է, որ ունի եղբայրներ ու քույրեր, որոնք իր գոյության մասին չեն էլ իմացել:

Ֆեյսբուքյան իր էջում Սթիվենը շնորհակալություն է հայտնել ծագումնաբաններին, ու ափսոսանք հայտնել, որ այդպես էլ չհասցրեց ծանոթանալ ու խոսել իրեն լքած մոր հետ: Նա նաև ընդգծում է, որ երբեք քեն չի պահել սրտում իր կենսաբանական ծնողների հանդեպ:

| | |
8369 | 0
Facebook