Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Միջազգային

Հայտնի են Եվրոպայի լիգայի եզրափակչի մրցավարները

17:50, երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ.
Հայտնի են Եվրոպայի լիգայի եզրափակչի մրցավարները

ՈՒԵՖԱ-ի մրցավարական խորհուրդը հայտարարել է Եվրոպա լիգայի 2018/19թթ․ խաղարկության եզրափակիչ հանդիպումն սպասարկող մրցավարների անունները։

Մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք «Չելսի»-«Արսենալ» հանդիպման գլխավոր մրցավարն իտալացի Ջանլուկա Ռոկին է։

Նրան օգնելու են Ֆիլիպո Մելին և Լորենցո Մանգանելին, իսկ չորրորդ մրցավարը կլինի Դանիելե Օրսատոն։

Գլխավոր տեսաօգնականը կլինի Մասիմիլիանո Իռատին։ Նրան օգնելու են Մարկո Գուիդան, Շիմոն Մարչինյակը և Պավել Սոկոլնիցկին։

| | |
1079 | 0
Facebook
COMMENT.am