Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուռճացվում է այս թեման, որովհետև շատ բան չի մնացել կպնելու». Արսեն Թորոսյանը՝ «Գարդասիլի» մասին

12:35, երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ.
«Ուռճացվում է այս թեման, որովհետև շատ բան չի մնացել կպնելու». Արսեն Թորոսյանը՝ «Գարդասիլի» մասին

«Ինձ հասկանալի է այն մոտիվը, որով որ ուռճացվում է այս թեման, որովհետև շատ բան չի մնացել կպնելու, հիմա էլ որոշել եք վերադառնալ այս հարցին, խաղալ մարդկանց նուրբ լարերի հետ: Պատասխանը հետևյալն է, ՀՀ-ն որոշել է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ, ինչպես աշխարհի շատ երկրներում, քանի որ այս հիվանդությունը տարեկան 120 կնոջ կյանք է տանում, և դրվել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութ, կոնկրետ այս դեպքում՝ Գարդասիլ 4-ը: ՀՀ-ն շարունակելու է իր քայլեն այդ ուղղությամբ և շարունակելու է փրկել կյանքեր՝ անկախ անհիմն գնահատականներից»,- անդրադառնալով Գարդասիլ պատվաստանյութի հետ կապված տարակարծություններին, այսօր մամուլի ասուլիսում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ես հերքում եմ, որ կա որևէ հիմնավորված կասկած այդ պատվաստումը չանելու...2007-ին, երբ ես դեռ երեխա էլ չունեի, որոշել էի, որ եթե ունենամ աղջիկ, և եթե Հայաստանում հասանելի չլինի այդ պատվաստանյութը, վերցնելու եմ, իրեն տանեմ այն երկիրը, որտեղ այդ պատվաստանյութը կիրառվում է, և իրեն պատվաստելու եմ այդ երկրում: Բարեբախտաբար, երբ ես լսեցի Հայաստանն էլ է անելու այդ պատվաստումը, ես շատ ուրախացա»,- ասաց նախարարը՝ հորդորելով, որ այս թեմայի հետ կապված՝ մարդկանց տեղեկացնել երկու բանի մասին՝ «անհիմն վախերի և հիմնավոր փաստերի»:

2382 | 1
Facebook