Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեդիայի դատախազությունն այսօր կհրապարակի Ասանժի գործով վճիռը

14:20, երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ.
Շվեդիայի դատախազությունն այսօր կհրապարակի Ասանժի գործով վճիռը

Շվեդիայի դատախազությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ հետաքննության հնարավոր վերսկսման առնչությամբ իր որոշման մասին կհայտարարի մայիսի 13-ին, հայտնում է BBC-ն:

Ասանժը, ով հերքում է մեղադրանքները, 2012 թվականին ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ անընդհատ գտնվել էր գրեթե յոթ տարի: Նշենք, որ 47-ամյա Ասանժը, գրավի պայմանները խախտելու հետևանքով, 50 շաբաթյա բանտարկության է դատապարտվել:

ԱՄՆ-ն, 2010թ. ռազմական և դիվանագիտական ​​նյութերի գաղտնազերծմանը նրա ունեցած ենթադրյալ ներգրավվածության համար, նույնպես ձգտում է հասնել Մեծ Բրիտանիայի կողմից Ասանժի վերահանձնմանը:

5913 | 0
Facebook