Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրաձգություն Թուրքիայում. վիրավորվել է առնվազն 10 մարդ

20:50, կիրակի, 12 մայիսի, 2019 թ.
Հրաձգություն Թուրքիայում. վիրավորվել է առնվազն 10 մարդ

Թուրքիայի կենտրոնում գտնվող Կոնիա քաղաքից հյուսիս գտնվող Սելջուկլու շրջանի սրճարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 10 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը։

Աղբյուրի տվյալներով՝ երկու մարդ վիճել են սրճարանում, հետո ծեծկռտուք սարքել։ Այնուհետև, նրանցից մեկը հանել է հրացանը և անկանոն կրակ բացել սրճարանի ներսում։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Կասկածյալները թաքնվել են, նրանց որոնում են իրավապահ մարմինները։

3947 | 0
Facebook