Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ավտոճանապարհին

02:10, կիրակի, 12 մայիսի, 2019 թ.
Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ավտոճանապարհին

Մայիսի11-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 54-ամյա Սամվել Ամիրյանը իր վարած Honda մակնիշի 04 QD 055 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի է ենթարկել մոտ 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արտաշատի բժշկական կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա մեքենան վարել է սթափ վիճակում, գրում է Shamshyan.com-ը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

4962 | 0
Facebook