Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան ու Բուլղարիան չեն մասնակցի «Եվրոտեսիլ»-ին

16:40, շաբաթ, 11 մայիսի, 2019 թ.
Ուկրաինան ու Բուլղարիան չեն մասնակցի «Եվրոտեսիլ»-ին

2015-ից հետո, առաջին անգամ Բուլղարիան ու Ուկրաինան չեն մասնակցի երգի միջազգային մրցույթին: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

Բուլղարիան մրցույթին չի մասնակցում ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ Ուկրաինայի ազգային ընտրության մրցույթի ժամանակ հաղթող ճանաչված մասնակցի հետ չեն կարողացել պայմանագիր կնքել: Ուկրաինայի ազգային ընտրության մրցույթում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող մասնակիցները հրաժարվել են ելույթ ունենալ Թել Ավիվում:

Նշենք, որ այս տարի «Եվրոտեսիլ»-ում Հայաստանը ներկայացնում է Սրբուկը՝ Walking Out երգով: Սրբուկը մասնակցել է հայաստանյան X Factor-ին, ուկրաինական The Voice-ի՝ զբաղեցնելով բարձր հորիզոնականներ: Եվրոտեսիլյան քննադատները հզոր են գնահատել Սրբուկի ձայնը:

Հիշեցնենք, որ «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու մայիսի 18-ին: Երկու կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 14-ին և 16-ին:

12560 | 0
Facebook