Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոչ Ամուլսարի շահագործմանը». բողոքի ակցիա

16:20, շաբաթ, 11 մայիսի, 2019 թ.
«Ոչ Ամուլսարի շահագործմանը». բողոքի ակցիա

Ջերմուկում մեկնարկել է հանրահավաքը` ի զորակցություն Ամուլսարի պահապանների: Այս մասով բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոնց որ պարզաբանման կարիք է զգացվում՝ չնայած բազմիցս ասվել է. այսօրվա Ջերմուկի հանրահավաքը կազմակերպել և իրականացնում են տեղի բնակիչները, որոնք ունեն իրենց հստակ վերաբերմունքը հանքերին և դա արտահայտել են, թե ֆիզիկապես 11 ամիս լեռն անառիկ պահելով, թե 3000 ստորագրությամբ ու Ջերմուկի ավագանու որոշմամբ։ Մնացած բնակավայրերից մարդիկ այսօր միացել են զորակցություն հայտնելու իրենց և վերահաստատելու, որ խնդիրը բոլորին է վերաբերում։ Իսկ էկոլոգիական առումով ուղղակի մեկ անգամ էլ նշեմ, որ Ամուլսարի տեղադիրքը, երկրաբանական կառուցվածքն ու ջրագրությունը հստակ հուշում են, որ այդ տարածքում նմանատիպ հանք շահագործելն անթույլատրելի է»։

3811 | 0
Facebook