Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արձանն անհաջող է, բայց փաստ է, որ մարդիկ նկարվում են նրա ֆոնին». Ալեն Ղևոնդյան

04:10, կիրակի, 12 մայիսի, 2019 թ.
«Արձանն անհաջող է, բայց փաստ է, որ մարդիկ նկարվում են նրա ֆոնին». Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տարիներ առաջ Առնո Բաբաջանյանի արձանը դարձավ սուր քննադատության պատճառ։ Իրոք` անհաջող էր։ Երեկ անցնում եմ ու նկատեցի, որ արձանը մի քանի տեղ մաշվել է։ Ու գիտեք` ինչի՞ց է մաշվել... արձանի կողքը/վրա նկարվողների քանակից։ Արձանն անհաջող էր, բայց փաստ է, որ մարդիկ, տուրիստները նկարվում են նրա ֆոնին։ Նույնը Կասկադի կատուն, մերկ կինը։ Հիմա Վարդանյանների նորաբաց այգին։ Պարզ է, որ մի մասին դուր է գալու, մյուսին՝ ոչ։ Աննորմալ կլիներ, եթե բոլորին այն դուր գար։ Մի քիչ սպասեք ու կտեսնեք` քաղաքացիները կընդունեն, կսիրեն այդ նոր այգին ու այն կդառնա քաղաքի բարեկարգված անկյուններից մեկը... Ժամանակն ամեն բան իր տեղն է գցում»:

11689 | 0
Facebook