Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Beer Academy գարեջրատան սեփականատերը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

14:25, շաբաթ, 11 մայիսի, 2019 թ.
Beer Academy գարեջրատան սեփականատերը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 10-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14։30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրանական բաժին ահազանգ է ստացվել, որ «գագաթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում և սուբդուրալ հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Ղազարյանն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ղազարյանը Beer Academy գարեջրատան սեփականատերն է։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

6705 | 0
Facebook