Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ճապոնիայում փորձարկել են ամենաարագընթաց գնացքը

15:30, շաբաթ, 11 մայիսի, 2019 թ.
Ճապոնիայում փորձարկել են ամենաարագընթաց գնացքը

Ճապոնիայում փորձարկել են աշխարհի ամենաարագընթաց գնացքը, որը ժամում 400 կմ է ընթանում, հայտնում է CNN-ը:

Ուրբաթ, 3 տարի տևած նախապատրաստական աշխատանքներից հետո, տեղի է ունեցել Shinkansen գնացքի ALFA-X-ի առաջին փորձարկումը:

Գնացքը շահագործման կհանձնվի 2030-ին և կապահովի 360 կմ/ժ արագություն: Այն առաջ կանցնի նաև չինական Fuxing գնացքից, որը 10 կմ-ով ավելի դանդաղ է ընթանում՝ չնայած այն հանգամանքին, որ նախագծվել է նույն կերպ, ինչպես ALFA-X-ը:

Ֆուտուրիստական մոդելավորմամբ գնացքն ունի 10 վագոն:

12773 | 0
Facebook