Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

Պորոշենկոյին հարցաքննել են Մայդանի գործով

12:15, շաբաթ, 11 մայիսի, 2019 թ.
Պորոշենկոյին հարցաքննել են Մայդանի գործով

Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն, գլխավոր դատախազությունում ունեցած հարցաքննությունից հետո ասել է, որ իր պատասխանները կօգնեն Մայդանի գործով հետաքննությունն ավարտին հասցնելուն, այս մասին գրում է Интерфакс-ը:

«Այսօր ևս մեկ անգամ ցուցմունք եմ տվել դատախազին՝ Արժանապատվության հեղափոխության մասնակիցների դեմ հանցագործությունների գործով հետաքննության շրջանակում: Հուսով եմ, որ լրացուցիչ հարցերին իմ տված պատասխանները կնպաստեն հետաքննության ավարտին: Այս գործը չափազանց կարևոր է ուկրաինական հասարակության համար»,- հինգշաբթի երեկոյան գրել է Պորոշենկոն՝ Facebook-ում:

Նա նշել է, որ այդ գործով բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Պորոշենկոյին Մայդանի գործով նաև հարցաքննել են Պետական քաղաքական վարչության քննիչները: Ավելի վաղ՝ մայիսի 7-ի, Պորոշենկոն Եվրոմայդանի գործով չէր գնացել հարցաքննության: Այդ ժամանակ նա մասնակցում էր Ուկրաինայի Գերագույն դատարանի դատավորների երդմնակալության արարողությանը:

| | |
3270 | 0
Facebook
COMMENT.am