Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես չեմ ասում, որ տնտեսական բոլոր խաղացողների համար արդեն իսկ ապահովվել ենք լիարժեք հավասար պայմաններ». վարչապետ

11:40, շաբաթ, 11 մայիսի, 2019 թ.
«Ես չեմ ասում, որ տնտեսական բոլոր խաղացողների համար արդեն իսկ ապահովվել ենք լիարժեք հավասար պայմաններ». վարչապետ

«Ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ում ներդրումային միջավայրն ու տնտեսական հարաբերությունների որակը և մակարդակը փոխվել են, որ ՀՀ-ից վերացել է մենաշնորհային, կոռուպցիոն տրամաբանությունը ու կարող են բոլոր նախագծերը բաց, թափանցիկ, հրապարակային քննարկվել»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովին: «Ես չեմ ասում, որ տնտեսական բոլոր խաղացողների համար արդեն իսկ ապահովվել ենք լիարժեք հավասար պայմաններ. մեկ տարվա ընթացքում մեր ձեռնարկած գործողությունները շատ բան փոխել են, բայց պետք է հետազոտենք դաշտը, հասկանանք՝ որտեղ են, որ մնացել են մենաշնորհային, արտոնյալության որոշ դրսևորումներ»,- շարունակեց վարչապետը:

5055 | 0
Facebook