ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարել է Ուկրաինա նախատեսվելիք իր այցի չեղարկման մասին: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Ջուլիանին կարծում է, որ հնարավոր է հանդիպի մի խումբ մարդկանց, ովքեր «նախագահի թշնամիներն են, իսկ նրանցից ոմանք՝ նաև ԱՄՆ-ի»:
«Մտավախություն կա, որ Ուկրաինայի նորընտիր նախագահը բառացիորեն շրջապատված է ԱՄՆ նախագահի թշնամիներով»,- ասել է Ջուլիանին:
New York Times-ի տեղեկություններով, Զելենսկին հրաժարվել է հանդիպել Ջուլիանիի հետ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի փաստաբանը մտադիր էր գնալ Ուկրաինա՝ 2016թ. նախագահական ընտրություններում հօգուտ Քլինթոնի ուկրաինական միջամտությունը հետաքննելու նպատակով: Ակնկալվում էր ուղևորության ընթացքում նոր տեղեկություններ ստանալ նաև Ուկրաինայի Burisma Holdings գազային ընկերության նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու աշխատանքի մասին:
Ըստ New York Times-ի, իմանալով Թրամփի փաստաբանի ծրագրերի մաիսն, դեմոկրատները մեղադրել էին Ջուլիանին՝ ԱՄՆ նախընտրական պայքարում «արտասահմանյան երկրներին օգտագործելու» համար:
Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պայքարում է իր իրավունքների համար՝ 2020-ի ընտրություններում առաջադրվելու նպատակով: