Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Իշխանությունն ազատվում է Դավիթ Հարությունյանի կադրից. «Հրապարակ»

09:50, շաբաթ, 11 մայիսի, 2019 թ.
Իշխանությունն ազատվում է Դավիթ Հարությունյանի կադրից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանն արձակուրդ է վերցրել և, մեզ հասած տեղեկություններով, այլևս չի վերադառնա: Թերևս, նոր իշխանությունը որոշել է չաշխատել հին, փորձառու կադրի հետ։

Նա 1997 թվականից աշխատել է կառավարության աշխատակազմում, եղել է վարչապետի աշխատակազմի առաջատար մասնագետ, ապա տեղափոխվել է արդարադատության նախարարություն՝ նախարարի օգնական, խորհրդական, աշխատակազմի ղեկավար, հետո՝ գլխավոր դատախազի խորհրդական, ապա Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար դառնալուց հետո նշանակվել է նրա տեղակալ։ 2017-ին վերադարձել է արդարադատության նախարարություն՝ աշխատակազմի ղեկավար։

Նա համարվում է Դավիթ Հարությունյանի կադրը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2623 | 0
Facebook