Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դեղին քարտ Վիտալի Բալասանյանին. «Հրապարակ»

09:45, շաբաթ, 11 մայիսի, 2019 թ.
Դեղին քարտ Վիտալի Բալասանյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը եռատոնի ժամանակ, Շուշիում, լրագրողներին ուղղորդել էր դեպի ՀՀ վարչապետը՝ «վերելակային բանակցություններ» վարողից հարցրեք, թե ինչու են սահմանին կրակոցները հաճախացել։ ՀՀ ղեկավարությունը ծանր է տարել այս հեգնանքը, Բակո Սահակյանին զգուշացրել են կարգի հրավիրել Վիտալի Բալասանյանին, այլապես հաջորդ անգամ այլ լեզվով կխոսեն։

«Հակահեղափոխական օջախների մասին» Փաշինյանի ստատուսի մի պատճառը սա է եղել, մյուսը՝ այն, որ Շուշիում տոնական ճաշի ժամանակ նկատել է, որ Արցախի ղեկավարները խուսափում են շփումից։ Իսկ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը շրջանցել է Փաշինյանին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4403 | 1
Facebook