Համացանցի օգտատերերն ամոթանք են տվել Իլոն Մասքին այն պատճառով, որ նա չի քննադատել ավտոպիլոտով ինքնակառավարվող Tesla-ի մեջ սիրով զբաղվող զույգին: Ըստ օգտատերերի՝ դա կարող էր հանգեցնել վթարների, այնինչ միլիարդատեր գործարարը միայն հումորային անդրադարձ է կատարել, գրում է The Mirror-ը:
Տեսանյութը, որտեղ պատկերված է եղել պոռնոաստղը, ներբեռնվել է PornHub անցյալ շաբաթ և արդեն իսկ հավաքել ավելի քան 2 միլիոն դիտում: Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասքը թուիթերյան իր էջում տեսանյութն այսպես է մեկնաբանել. «Պարզվում է, որ ավտոպիլոտն օգտագործելու ավելի շատ ձևեր կան, քան մենք կարող էինք պատկերացնել: Պետք էր սա կանխատեսել»:
Հավելենք, որ ավտոպիլոտը թեև լիարժեք կառավարում է մեքենան, բայց, համաձայն հրահանգների, վարորդը չպետք է ձեռքերը վերցնի ղեկից, քանի որ կան ճանապարհային խոչընդոտներ, որոնք խելացի համակարգը չի կարող ճանաչել: