Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեքենան 12 մ գահավիժելով՝ հայտնվել է մեկ այլ փողոցում

23:25, ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ.
Մեքենան 12 մ գահավիժելով՝ հայտնվել է մեկ այլ փողոցում

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 XV 010 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին՝ Հաղթանակի 50-ամյակի հարևանությամբ գտնվող կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին և մոտ 12 մետր բարձրությունից ընկել Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհի վրա՝ բախվելով Toyota Corolla մակնիշի 35 ZL 258 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու ուղևորը քաղաքացիների և օպերատիվորեն վթարի վայր ժամանած փրկարարների ու բժիշկների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Mercedes-ը ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, ավտոմեքենայի վրայից պոկվել ու շպրտվել է գազաբալոնը:

Մեքենան 12 մ գահավիժելով՝ հայտնվել է մեկ ալ փողոցում

13016 | 0
Facebook