Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Հաստատ լիբերալներն են ուղարկել». Դուտերտեի վրա հսկայական խավարասեր է մագլցել

19:25, ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ.
«Հաստատ լիբերալներն են ուղարկել». Դուտերտեի վրա հսկայական խավարասեր է մագլցել

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ուսին մոտ 10 սմ երկարությամբ խավարասեր է բարձրացել այն ժամանակ, երբ նա ելույթ է ունենալիս եղել Սենատի առջև:

Նախագահը միջատին չի էլ նկատել, մինչև որ նրա մոտ է վազել օգնականներից մեկն ու փորձել թղթերով ցած գցել խավարասերին։

Օգնականի ջանքերն օգուտ չեն տվել և Դուտերտեն ինքն է ձեռքով հագուստի վրայից հեռացրել միջատին:

Պետության ղեկավարը հումորով է արձագանքել՝ ասելով, թե այն ուղարկել են ընդդիմադիր Լիբերալ կուսակցության ներկայացուցիչները: «Հաստատ լիբերալներն են ուղարկել»,- կատակել է նա:

«Հաստատ լիբերալներն են ուղարկել». Դուտերտեի վրա հսկայական խավարասեր է մագլցել
10650 | 0
Facebook