Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացվել է ավելի քան 740 ֆիլմ

17:10, ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ.
«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացվել է ավելի քան 740 ֆիլմ

Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է ավելի քան 740 ֆիլմեր, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից: Այս մասին մայիսի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը:

«Eventival կայքի միջոցով ստացել ենք 740 ֆիլմ, ընտրվել են նաև ֆիլմեր Ռոտերդամի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Այնպես որ՝ հանձնաժողովն այս պահին դիտարկում է ավելի քան 740 կինոնկար: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (որը ներառում է խաղարկային և վավերագրական ֆիլմեր), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է տարածաշրջանային համայնապատկեր մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են, դրանք են՝ Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ, Հարգանքի տուրք: Ընդ որում՝ նշեմ, որ Երևանյան պրեմիերաներ ծրագիրը ներառելու է նաև հայկական ֆիլմեր»,- իր խոսքում նշել է Հասմիկ Հովհաննիսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ փառատոնային մի շարք ծրագրերի հայտեր այս պահին բաց են, և հնարավորություն կա մասնակցելու դրանց:

Հասմիկ Հովհաննիսյանն առանձնահատուկ շեշտել է, որ այս տարի հիմնական շեշտը դրվելու է նաև կրթական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես՝ փառատոնի շրջանակում իրականացվելու է դեբյուտային նախագծերի զարգացման դասընթաց, դասավանդողներ կլինեն մասնագետներնաև այլ երկրներից:

«Ոսկե ծիրան»-ի տնօրենը լրատվամիջոցներին ներկայացրել է փառատոնի նոր լոգոն՝ տարբերանշանը, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը:

2691 | 0
Facebook