Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջին դասարանցիների առցանց գրանցման մասին». Արայիկ Հարությունյան

17:00, ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ.
«Առաջին դասարանցիների առցանց գրանցման մասին». Արայիկ Հարությունյան

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում իրազեկել է առաջին դասարանցիների առցանց գրանցման մասին: «Այստեղ որևէ բարդություն չկա, կարծում եմ, ծնողների մեծ մասը կարող է իր հեռախոսից կամ համակարգչից հանգիստ գրանցել իր երեխային: Որևէ տնօրեն, որևէ կազմակերպիչ չի կարող միջամտել՝ մուտք գործելով համակարգ: Եթե խնդիրներ լինեն, մենք պատրաստ ենք օգնել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ մայիսի 15-ից սկսած համակարգը բաց է լինելու և ծնողները կարող են գրանցվել:

Ա. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դպրոցներում 13 000 առաջին դասարանցու տեղ կա:

Մանրամասները՝ տեսանյութում:

5084 | 0
Facebook