Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպասում են, որ փոխնակ մայրը լույս աշխարհ բերի իրենց չորրորդ երեխային

12:05, ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ.
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպասում են, որ փոխնակ մայրը լույս աշխարհ բերի իրենց չորրորդ երեխային

Հինգշաբթի Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի չորրորդ՝ տղա երեխային ծնվելու մասին լուրը The Ellen DeGeneres Show հեռուստատեսային սիթքոմի ընթացքում հայտնել է Քիմի քույր Քորթնի Քարդաշյանը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

38-ամյա Ռոալիթի շոուի աստղը նույնպես պետք է հանդես գար սիթքոմում: Բոլորը ցնցվեցին, երբ Քորթնին հայտնեց Քիմի բացակայության պատճառը, այդ թվում նրանց մայրը՝ Քրիս Ջեները: Անհայտ է մնում, թե արդյոք Քիմն ու Քանյեն ծննդաբերության սենյակո՞ւմ էին, որտեղ սուրոգատ մայրը հավանաբար պետք է լույս աշխարհ բերեր նրանց չորրորդ երեխային: Էլենի այն հարցին, թե որտեղ է գտնվում միջնեկ Քարդաշյանը, 40-ամյա Քորթնին պատասխանել է. «Իմ մայրն անգամ տեղյակ էլ չէ այս մասին, բայց Քիմի ապագա երեխայի սուրոգատ մոր երկունքի ցավերն արդեն սկսվել են, այսպիսով, նա հիվանդանոցում է»:

«Ի՞նչ ենք մենք այստեղ անում: Արագացրու, Էլեն: Գործիʹ դիր մեքենան», լուրը լսելուն պես ասել է Քրիս Ջեները:

10489 | 0
Facebook