Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Նեմեց Ռուբոն «Բջնի» գործարանը «վերադարձնում է» Խաչատուր Սուքիասյանին (Գրզո)

12:35, ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ.
Նեմեց Ռուբոն «Բջնի» գործարանը «վերադարձնում է» Խաչատուր Սուքիասյանին (Գրզո)

2008թ․ մարտյան դեպքերից հետո, որպես ընդդիմադիր թևի աջակից, Խաչատուր Սուքիասյանն իշխանությունների կողմից ենթարկվեց մի շարք պատժամիջոցների։ Դրանցից առավել հայտնին այն է, որ նրանից բառացիորեն խլվեց հանքային ջրերի «Բջնի» գործարանը։ Գործարանի խլման գործընթացն ամբողջությամբ իրականացվեց Նեմեց Ռուբոյի (Ռուբեն Հայրապետյան) ձեռքով։
     Ասում են, որ Խաչատուր Սուքիասյանը, ով վայելում է ներկայիս իշխանության աջակցությունը, Ռուբեն Հայրապետյանից պահանջել է ինքնուրույն կազմակերպել և վերադարձնել Բջնիի գործարանը։ Ասում են նաև, որ Ռուբեն Հայրապետյանին նախազգուշացվել է, որ եթե վերջինը փորձի ընդդիմանալ այդ գործընթացին, ապա ծանր կացության մեջ կհայտնվի։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
47630 | 2
Facebook