Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Թերթերի տեսություն

«Նման աշխատանքները լուռ են տարվում». Մարուքյանը՝ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի մասին. «Հրապարակ»

09:45, ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ.
«Նման աշխատանքները լուռ են տարվում». Մարուքյանը՝ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի մասին. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին Բրյուսելում մասնակցելու է ԵՄ Հարևանության ծրագրի 10-ամյակի հոբելյանական նիստին, որի շրջանակներում սպասվում է, որ կնքվելու է ԵՄ-Ադրբեջան համապարփակ համաձայնագիրը: Հայաստանյան փորձագիտական շրջանակները լուրջ անհանգստություն ունեն, որ համաձայնագրի պրեամբուլայում չեն նշվի ղարաբաղյան խնդրին առնչվող հելսինկյան 3 կարևորագույն սկզբունքները, ինչն առկա է Հայաստանի հետ կնքված համաձայնագրում։

ԱԺ ուժերից «Լուսավոր Հայաստանն» ունի՞ նման մտահոգություն, Դուք այդ կողմերում «կռված» եք՝ հարցրինք Էդմոն Մարուքյանին։ «Որքանով որ ինձ է հասանելի, որքանով ես հետևում եմ այդ գործընթացին` կարծում եմ, որ մեր ԱԳՆ-ն, բրյուսելյան դեսպանատունը, դիվանագիտական կորպուսը պետք է որ լրջագույն աշխատանք տարած լինեն, որ համաձայնագրերում Արցախին վերաբերող դրույթները չտարբերվեն, իսկ թե վերջնական տարբերակում տարբերվում են, թե ոչ` ինֆորմացիայի չեմ տիրապետում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
1773 | 0
Facebook
COMMENT.am