Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի լրագրողը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել, սակայն մահվան պատճառը վթարը չի եղել

00:35, ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ.
Հայտնի լրագրողը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել, սակայն մահվան պատճառը վթարը չի եղել

Ռուսական «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոն մահացել է կյանքի 59-րդ տարում: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ նա մոտոցիկլետ վարելիս է եղել, երբ վթարի է ենթարկվել: Նրա մոտոցիկլետը հանկարծակի ձախ է թեքվել ու ընկել, Դորենկոն հարվածել է բետոնե պատնեշներին: Սակայն քիչ առաջ հայտնի է դարձել, որ մահը վրա է հասել ոչ թե վթարի հետևանքով ստացած վնասվածքներից, որոնք կյանքի հետ անհամատեղելի չեն եղել, այլ սրտի կանգից: Լրագրողի սիրտը կանգ է առել մոտոցիկլետ վարելու ժամանակ: Մահը վրա է հասել անմիջապես: Նրա արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել:

Սերգեյ Դորենկոն ծնվել էր 1959 թվականին՝ Կերչում, ավարտել էր Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանը (РУДН), աշխատել է որպես հեռուստամեկնաբան Համառուսական պետական հեռուստառադիոընկերությունում, РТР-ում և НТВ-ում:

Դորենկոյի վթարի պահն ամրագրել են տեսահսկման սարքերը:

Հայտնի լրագորղը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել, սակայն մահվան պատճառը վթարը չի եղել
Հրապարակվել են նաև լուսանկարներ վթարի պահից:

Հատկանշական է, որ վթարից կարճ ժամնակ առաջ նրան մոտոցիկլետ նստելիս տեսանկարահանել ու «Ինստագրամում» տեսանյութը հրապարակել էր նրա մտերիմ ընկերը:
7257 | 0
Facebook