Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի միջուկային գործարքը. եվրոպական ուժերը մերժում են «վերջնագրերը»

15:00, հինգշաբթի, 09 մայիսի, 2019 թ.
Իրանի միջուկային գործարքը. եվրոպական ուժերը մերժում են «վերջնագրերը»

Եվրոպական ուժերը կողմ են Իրանի միջուկային գործարքին, միևնույն ժամանակ Իրանում քաոսը կանխելու համար «մերժում են Իրանի կողմից ներկայացվող ցանկացած վերջնագիր»: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Չորեքշաբթի Իրանը հայտարարել էր, որ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից անցյալ տարի կիրառված պատժամիջոցների, դադարեցնում է 2015-ի պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը:

Իրանը սպառնում է գործի դնել ուրանը, եթե 60 օրվա ընթացքում չազատվի պատժամիջոցներից:

ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և Գերմանիան նշել են, որ «մեծ մտահոգությամբ» են վերաբերում Իրանի քայլին:

Միջուկային գործարքի համաձայն, որը հայտնի է «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր» անվամբ, Իրանը, պատժամիջոցների վերացման հաշվին, համաձայնել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը:

Մեկ տարի առաջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ գործարքից՝ ասելով, որ այն «սարսափելիորեն միակողմանի» է, և բանակցությունները վերսկսելու անհրաժեշտություն կա: Այդպիսով, Թրամփը վերականգնեց պատժամիջոցները:

6015 | 0
Facebook