Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հարցը վարչապետին ուղղեք». Վիտալի Բալասանյանը՝ սահմանի լարվածության մասին

14:45, հինգշաբթի, 09 մայիսի, 2019 թ.
«Հարցը վարչապետին ուղղեք». Վիտալի Բալասանյանը՝ սահմանի լարվածության մասին

«Այնպես չէ, որ բոլորին պետք է հրավիրեինք: Բոլոր այն մարդիկ, քաղաքացիները, ովքեր իրենց լուման են ներդրել այս հաղթանակին, պարտավոր են մասնակցել Եռատոնին»,-

Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումների ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

Վահան Բադասյանի վրաերթի հետ կապված հարցին, թե լուրեր կան, որ կազմակերպված է եղել, արձագանքեց, որ այդպիսի բան Արցախում ընդհանրապես գոյություն չունի: «Զերծ մնացեք այդպիսի հայտարարություններ անելուց: Այդ հարցով դիմեք ԱԱԾ-ին և ոստիկանությանը»,- ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում, որ շփման գծում կրկին Ադրբեջանն ակտիվացել է, կրակոցները շատացել են, նա մատնացույց արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ասաց. «Հարցը վարչապետին ուղղեք, մեկ քայլ այն կողմ վարչապետն է կանգնած և ինքն է այդ վերելակային բանակցությունները վարում: Ինչո՞ւ իրեն չեք դիմում»,- ասաց Վիտալի Բալասանյանը:

8463 | 5
Facebook