Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաստաթղթեր ոչնչացնելուց բացի Կուտոյանը նաև ֆեյք էջեր էր վարում

14:20, հինգշաբթի, 09 մայիսի, 2019 թ.
Փաստաթղթեր ոչնչացնելուց բացի Կուտոյանը նաև ֆեյք էջեր էր վարում

Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ի իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց, որ հեղափոխությունից առաջ ԱԱԾ-ից բազմաթիվ փաստաթղթեր են ոչնչացվել և այդ գործողություններն այս պահին ուսումնասիրության փուլում են։ Նշվեց նաև, որ հնարավոր է առաջիկայում քրեական գործ կհարուցվի այդ հարցով։ «Այո, նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել ԱԱԾ-ում, որը հանցագործություն է. իրենց սեփականությո՞ւնն էին այդ նյութերը, որ ոչնչացրել են»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
     Հասարակական և քաղաքական մի շարք գործիչներ անմիջապես հանդես եկան հարցադրումներով, թե ինչո՞ւ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը չի ձերբակալվել: «Ե՞րբ եք դա պարզել, ինչո՞ւ քրգործ հարուցված չէ, ինչո՞ւ Կուտոյանը բանտում չէ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հարց հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դա պարզվել է նախորդ տարվա ամռանը. «Սկսվել է ուսումնասիրման գործընթաց, ծառայողական քննություն է նշանակվել: Հավանական եմ համարում, որ քրգործ կհարուցվի, իսկ ո՞վ բանտում կհայտնվի, ով՝ չէ, իմ դիրքորոշումը գիտեք»:
     Հիշեցնենք, որ տարիներ առաջ, Գեորգի Կուտոյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց օրեր անց, MAMUL.am-ը նյութ էր հրապարակել, որտեղ ներկայացված էին փաստեր, ըստ որի՝ Գեորգի Կուտոյանն իր պաշտոնավարմանը զուգահեռ զբաղված է եղել ֆեյք էջերի վարմամբ: Մասնավորապես, Գ. Կուտոյանը «Ֆեյսբուք»-ում՝ նախագահական ապարատում իրեն պատկանող g.kutoyan@president.am էլ. հասցեով գրանցվել էր որպես ֆեյք օգտատեր Mels Khachaturyan անունով՝ 2012 թվականից և սոցցանցում մեկնաբանություններով և հղումներով ակտիվորեն զբաղվում էր իշխանության ներկայացուցիչների պրոպագանդայով և ընդդիմությանն ու ակտիվիստներին ուղղված կոպիտ քննադատությամբ:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ:

11913 | 1
Facebook